Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Ինչպիսի՞ն կլիներ մեր պետությունն այսօր, եթե չլիներ այդ չարագուշակ օրը

Ինչպիսի՞ն կլիներ մեր պետությունն այսօր, եթե չլիներ այդ չարագուշակ օրը
27.10.2024 | 11:25

1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ պետականության պատմության մեջ թերևս շրջադարձային էր, քանի որ այն նշանավորեց վերջինիս փլուզման մեկնարկը։

Ինչպիսի՞ն կլիներ մեր պետությունն այսօր, եթե չլիներ այս չարագուշակ օրը։ Զարգացման ի՞նչ ուղի կարող էինք անցած լինել այս 25 տարվա ընթացքում՝ փորձառու նվիրյալ և իմաստուն պետական գործչի և երիտասարդ ու եռանդուն ազգային առաջնորդի միասնական առաջնորդության ներքո ձևավորված տնտեսական ու քաղաքական համակարգերի պայմաններում։ Դժվար է պատկերացնել։

Բայց մի բան հաստատ է՝ մենք այսքան ողորմելի ու պառակտված չէինք լինի, պետական հիմքերը կորցնելու վտանգի առաջ կանգնած չէինք լինի, և ազգային էկզիստենցիալ ամենախոր ճգնաժամերը մեր առջև հառնած չէին լինի։ Պատեհապաշտները չէին կարողանա իշխանության գալ, իսկ քաղաքական դաշտը լցված չէր լինի անողնաշար ու անդեմ արարածներով։

Երևակայական ու երանելի, բայցևայնպես՝ անցյալ անկատար «այլընտրանքային» սցենարով մեր երազած երկիրը իրոք կարող էր լինել ավելի նպատակային և ապահով՝ ոչ միայն խուսափելով պառակտումների և ներքին բախումների տանող հետագծերից, այլև՝ լինել ուժեղ, միասնական և բարեկեցիկ պետություն՝ դառնալով մեր հավաքական երազանքների իրականացման մի իսկական ապացույց։

Բայց որպեսզի երազանքներն իրականություն դառնան, անհրաժեշտ է, նախևառաջ, երազելու և բարձր նպատակներ դնելու կարողություն, այնուհետև՝ կոնկրետ գործողություններ՝ սկսած ամենապարզ քայլերից մինչև բարդ ու անձնազոհություն պահանջող։

Իրական փոփոխությունները ծնվում են նրանց սրտերում, ովքեր կարողանում են ոչ միայն երազել, այլև պայքարել իրենց իդեալների համար՝ պատրանքային տեսլականները վերածելով կոնկրետ ձեռքբերումների։ Եվ այդ ժամանակ է, որ երկիրը կարող է հավակնել դառնալ մի այնպիսի կենսատարածք, որտեղ երազանքներն ու իրականությունը ձեռք ձեռքի տված են շարժվում՝ աջակցելով ու զորացնելով միմյանց։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 4568

Մեկնաբանություններ